Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որը ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։
Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Խուդաթյանը ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար։ 2024թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ: