ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։
Փրկարարները հեռացրել են սյունը երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։