ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատան չհրկիզվող պահարանում ղորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ է գտնվել։
Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: