«Այս 3 տարիների ընթացքում ես ամեն առավոտ արթնացել եմ ժամը 7-ին 10 պակաս»․ Արգիշտի Քյարամյանի ելույթը

Արգիշտի Քյարամյանն այսօր աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել ՔԿ-ում և իր ելույթում հետևյալը նշել․

«Այս 3 տարիների ընթացքում ես ամեն առավոտ արթնացել եմ ժամը 7-ին 10 պակաս, ամեն Աստծո օր, և իմ օրն անմնացորդ նվիրել եմ ՔԿ-ի ծառայությանը՝ վստահ լինելով, որ այդ կերպ ծառայում եմ ՀՀ-ին:

Ես սա ասում եմ այն պատճառով, որ բոլորիդ պարզ լինի՝ ես ՔԿ-ում ավելի շատ ժամանակ եմ անցկացրել, քան մեր տանը, իմ ընտանիքում, հետևաբար ձեզ համարում եմ իմ ընտանիքի մաս: Կուզենամ՝ ուրախանանք միասին մեր ձեռքբերումներով, որոնցից առաջինը համարում եմ կառույցի ներսում իրական գործընկերային մթնոլորտի ձևավորումը, որը հենված է մարդկային ճիշտ փոխհարաբերությունների, փոխադարձ հարգանքի և իրական արժեքների վրա։ Սա այն իրավիճակն է, որի համար ես հպարտանում եմ։

Երկրորդ ձեռքբերումն արժանի կադրերի նշանակումն է, որովհետև իմ միակ նպատակն է եղել ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելը, իսկ ինստիտուցիոնալ համակարգ ձեւավորելը բացառապես ճիշտ կադրային քաղաքականությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել