ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատգամավորների՝ մանդատները վայր դնելու լուրերի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Iravaban.net-ի հետ զրույցում հերքում է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու մասին լուրերը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ զբաղեցրած պաշտոններից կազատվեն ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ԶԼՄ-ներից որոշներն էլ գրել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի պաշտոնանկությունների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել