Հայրենի կրթական ընտանիքի ծիրում նոր պատմություն է գրվում։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նշում է իր 90-րդ տարեդարձը։
Օրը նշանավորվեց նաև ֆակուլտետի համար կարևորագույն իրադարձությամբ՝ վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացմամբ, որը միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվել և կահավորվել է Պետրոս Ալոյանի ընտանիքի հովանու ներքո: Պետրոսյան Ալոյանի որդին, Հայկ Ալոյանը նշեց՝ հայրը ավանդ է ներդրել ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ երկրաբանության ոլորտում։
Պետրոս Ալոյանը հեղինակ և համահեղինակ է մոտ 120 գիտական հոդվածների, այդ թվում՝ 10 մենագրությունների, բազմաթիվ ձեռագիր աշխատությունների, զեկուցագրերի և առաջարկների` նվիրված Հայաստանի երկրաբանության և հանքային հումքի արդյունավետ օգտագործման ու համալիր մշակման հարցերին։
Ֆակուլտետի տարեդարձին ներկա էին նաև նախարարներ Գնել Սանոսյանը և Հակոբ Սիմիդյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը խոսեց ոլորտի մասնագետներ դերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։