Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝
Թումանյան փ.-Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու:
Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ.-Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ.- Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:
Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝
նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ.-Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ.-Ս. Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:
Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: