«Ես ունեմ հիմքեր, բայց չեմ կարող բացարկ հայտնել, քանի որ չունեմ կարգավիճակ». Քոչարյանի ներկայացուցիչ

Հակակոռուպցոին դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը Արամ Օրբելյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա միջնորդություն, որով բացարկ պետք է հայտնեն նախագահող դատավորին։ Արամ Աօրբելյանը ընդմիջում խնդրեց, որպեսզի ներկայացնի միջնորդությունը։

Ընդմիջումից հետո դատարանի հայտնեց, որ ինքը ունի հիմքեր բացարկ հայտնելու, բայց չի կարող հայտնել, քանի որ չունի դատավարական կարգավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել