Ադրբեջանի մեղադրանքները Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, անհիմն են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։

Այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Փաշինյանի վերջին հրապարակումը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառումներ է կատարել, որոնցում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ներպետական ​​օրենքների նորմերի հակասության դեպքում գերակայում են միջազգային պայմանագրի նորմերը։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ ձեռք կբերի գերազանցող իրավական ուժ խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո: ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։ Մինչ այդ, կառավարությունը պարտավոր է պայմանագիրը ներկայացնել Սահմանադրական դատարան՝ ստուգելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (Չնայած Սահմանադրական դատարանի 26.09.2024թ. որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), ՀՀ-ն, ամենայն հավանականությամբ, կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կանցնի երկրի խորհրդարանում վավերացման գործընթացին։ Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը չի դնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը երկու պատճառով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի համաձայնեցված մասում կա դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել ներքին օրենսդրությունը՝ որպես հիմնավորում սույն համաձայնագիրը չկատարելու համար: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման պահանջներ չբարձրացնել: Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է արվել 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին, իսկ այս սահմանադրական ակտն իր հերթին հղում է կատարում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագրին։
Հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանը Անտանտին ներկայացրեց իր վարչատարածքային քարտեզը ըստ որի տարածքի մեջ են մտնում ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի մի մասը՝ կազմելով ՀՀ տարածքի մոտ 60 տոկոսը։ Ադրբեջանի։ Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, հիմնված է այն փաստարկի վրա, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում ընդհանուր հղում է արվում Անկախության հռչակագրին, որն իր հերթին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ ուղղակի կամ անուղղակի հղում չի պարունակում Լեռնային Ղարաբաղին։ Հարկ է նաև նշել, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի հստակ հիերարխիկ տարբերակում՝ հիմնվելով ընդունող սուբյեկտների վրա։

Հաջիզադեի խոսքով, նման հայտարարությունները միայն անօգուտ փորձ են՝ շեղելու ուշադրությունը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջներից։

«Բոլոր օրենսդրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել