Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ։
2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, զոհվել՝ 7, տուժել` 633 քաղաքացի, 2023 թ.՝ 286 դեպք, զոհվել է 1, տուժել` 643 քաղաքացի 2024 թ. 10 ամսում գրանցվել է 216 դեպք, զոհվել է 2, տուժել` 498 քաղաքացի։