ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում հետևյալը նշեց․ «Նախ պարոն Խաչատրյանը անդրադարձավ իր ելույթում ինձ, հետո էլ պարոն Գեղամ Մանուկյանը անդրադարձավ իր ելույթում, հիմա ես մեղավոր չեմ, որ 64 տարեկան եմ և ահագին կյանք եմ ապրել՝ սկսած 1990 թվականից, ակտիվ քաղաքական կյանք, և եկել ենք, հասել էս օրերին։ Նախ, էդ բաժանումները Հովհաննես Քաջազնունի, Հնչակ, Դաշնակցական, Կոմունիստ, Ռամկավար, ինձ համար անընդունելի ա, նրանք, ովքեր, որ 100 տարի առաջ են եղել, իրենք մեր բոլորինն են՝ իրենց լավ ու վատ գծերով, իրենց լավ ու վատ արածներով»։
Փայփայել, սիրել, հզորացնել հայրենիքը․ «Հիմա պարոն Մանուկյան, երբ Դուք հանդիմանում եք ինձ, որ ես մասնակից եմ եղել Հռչակագրի ընդունմանը և էսօր մի քիչ այլ դիրքերի վրա եմ, դե, հա, փորձառություն ենք ձեռք բերում, էն ժամանակ երիտասարդ տղա էինք, էն ժամանակ բոլորս սովետական միությունում, երբ Եղեռնի հուշարձանը ստեղծվեց, բոլորս տոգորված էինք էդ ամեն ինչով»։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը Աղազարյանին ասաց, որ երեկվա ելույթին չի ուզում անդրադառնալ, բարեկամաբար զգուշացնում է՝ Մուսալեռ գյուղ չգնա, որովհետև մուսալեռցիները կարող է նրա վրա հարձակվեն, ու այդ դեպքում ՊՊԾ-ն էլ նույնիսկ չօգնի․ «Մուսալեռ գյուղը, Մուսալեռյան հերոսամարտը Կիլիկիայում ա եղել, էդ գյուղ չմտնեք, էդքանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։