Թուրքիայի պաշտպանության նախարար․ «Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել, փոխանցում է Ermenihaber-ը։

Մասնավորապես, նախարարը թուրքական «Tv100»-ի եթերում, անդրադառնալով Անկարայում գործող օդատիեզերական TUSAŞ ընկերության վրա իրականացված զինված հարձակմանը, ասել է, որ այդ քայլով միանշանակ թիրախավորվել է Թուրքիայի ռազմարդյունաբերությունը։

Բացի այդ, Գյուլերը պատասխանելով «Իսրայելը կարո՞ղ է հարձակվել Թուրքիայի վրա» հարցին, ասել է․ «Եթե մեր հարգարժան նախագահն այդպիսի վտանգ չտեսներ, արդյո՞ք կկարողանար ասել այդպիսի բան։ Իհարկե, կարող է հարձակվել։ Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»։

Այս համատեքստում թուրք նախարարը նաև հիշեցրել է նախկինում եղած համաշխարհային պատերազմների մեկնարկի պատճառներն ու հավելել․

«Դրանք սկսել են շատ փոքր պատճառներից։ Դա նշանակում է, որ շատ մեծ բան հարկավոր չէ։ Երրորդ համաշխարհային պատերազմն ամեն պահի կարող է սկսել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել