3 պաշտոնյա և մեկ անձ կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյա և մեկ անձ կալանավորվել են:

Պաշտոնյաները մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու:

Տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել