Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չափազանց մտահոգիչ է համարում Հայաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ 2023 թվականի ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 378 մարդ, որը չափազանց մտահոգիչ է ներկա իրողությունների պայմաններում։ «Որպես նշված դեպքերին նպաստող պայմաններ հատկանշվեցին տրանսպորտային միջոցների մգեցված ապակիները, երեխաների համար նախատեսված քարսիթերի բացակայությունը, իսկ շատ դեպքերում՝ անչափահասների՝ առջևի նստատեղում նստած երթևեկելու հանգամանքը»,-ասաց Քոչարյանը։
Քոչարյանը հատկապես կարևորեց երեխաների անվտանգության հարցը՝ նշելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2024 թվականին 1-ից 10 տարեկան երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել։