Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը․ սպառողների վրա դա չի անդրադառնա․ «Գազպրոմ Արմենիա»

«Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով` նոյեմբերի 13-ին` ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը` ժամը 22։00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,-այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել