«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի դին

Նոյեմբերի 8-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբը քաղաքացուն հայտնաբերել է մահացած:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Վարդան Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել