«Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։

Նշվում է, որ մի տղամարդ է մոտեցել սպանվածին, ձեռքին եղած մահակով հարվածել նրան, նստել ավտոմեքենան  և փախուստի դիմել։

Քրեական վարույթ է նախաձեռնվել, քննությունը Քննչական կոմիտեն է իրականացնում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել