Կարծում եմ՝ ներկա ուսուցիչները համոզվեցին, որ էլեկտրոնային ծրագիրը դյուրին է․ Անդրեասյանը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ ինֆորմատիկայի և աշխարհագրության ավելի քան 350 ուսուցիչներ այս ձևով անցել են ատեստավորումը։ Նրանցից շատերը հաջող արդյունքներ են գրանցել։

Ատեստավորման գործընթացը կշարունակվի այսօր և նոյեմբերի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին՝ նախապես հաստատված ժամանակացույցով։

«Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին, որ գրանցվել են և մասնակցելու են գործընթացին։

Խնդրում եմ տեղում լինեք գոնե մեկ ժամ առաջ, որ առանց շտապելու ծանոթանաք ընթացակարգին, նախապատրաստվեք և նախապես նշված ժամին մեկնարկեք թեստը լուծելը։

Կարծում եմ՝ այսօր ներկա ուսուցիչները համոզվեցին, որ էլեկտրոնային ծրագիրը դյուրին է, առանց որևէ հավելյալ բարդության և օգնում է իրենց ավելի շատ ժամանակ տրամադրել առաջադրանքներին»,-գրել է Անդրեասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել