Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որով պարգևատրվել են «Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ի 19 ուսուցիչ։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-իN604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, 34-րդ և 39-րդ կետերով.
1. «Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրել «Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ի.
1) դաշնամուրի դասատու Կարինե Կարանյանին,
2) դաշնամուրի դասատու Լիյա Սահակյանին,
3) դաշնամուրի դասատու Լուսինե Կարապետյանին,
4) դաշնամուրի դասատու Գոհարիկ Եղիազարյանին,
5) դաշնամուրի դասատու Աիդա Բեղլոյանին,
6) նվագակցող Անահիտ Գևորգյանին
7) նվագակցող Լուսինե Բեկնազարյանին
8) երգեցողության դասատու Գայանե Էլիզբարյանին,
9) սանթուրի դասատու Աղավնի Հովակիմյանին,
10) տեսական առարկայի դասատու Արփենիկ Պարթևյանին,
11) խմբավար Լիլիթ Եդիգարյանին,
12) խմբավար Լիանա Ջարոյանին,
13) երգեցողության դասատու Քնարիկ Տոնոյանին,
14) երգեցողության դասատու Լիլիա Գիժլարյանին,
15) շեփորի դասատու Դավիթ Օնիպչենկոյին,
16) ջութակի դասատու Լիա Քոթանջյանին,
17) ուդի դասատու Անահիտ Մամիկոնյանին,
18) երգեցողության դասատու Արմինե Սուջոյանին,
19) հարվածային գործիքների դասատու Սեյրան Մալերյանին:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: