2024 թվականի հոկտեմբերն աշխարհում ռեկորդային երկրորդ ամենատաք հոկտեմբերն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) հրապարակել է իր ամենամսյա կլիմայական տեղեկագիրը՝ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա կլիմայի հիմնական միտումների վերաբերյալ:
Տեղեկագրում նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերն աշխարհում ռեկորդային երկրորդ ամենատաք հոկտեմբերն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում, զիջելով միայն 2023 թվականի հոկտեմբերին:
Ամիսը 0,80 °C-ով ավելի տաք է եղել, 1991–2020 թվականների հոկտեմբերի միջինից, մակերևութային օդի ջերմաստիճանը եղել է 15,25 °C է և դարձել է տասնհինգերորդ ամիսը 16 ամսվա ընթացքում, որի ընթացքում մակերևութային օդի գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցել է նախաարդյունաբերական մակարդակը 1,5 °C-ով:
Այս տվյալների վիզուալիզացիան, որ հիմնված է C3S տվյալների վրա ցույց է տալիս Եվրոպան, որտեղ 2024 թվականի հոկտեմբերն հինգերորդ ամենատաք հոկտեմբերն է եղել, միջին ջերմաստիճանը 1,23°C-ով բարձր է 1991-2020 թվականների ամսական միջինից»,-նշել է նա:

