Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին

Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքներ է տանում արտերկրից շինարարական նյութերը ներմուծելու և հիմնանորոգումը հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կամրջով երթևեկության վերականգնման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել