Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Մկրտիչի Գրիգորյանի լիազորությունները հոկտեմբերի 6-ից դադարեցված են։
Համապատասխան որոշումն ընդունել է ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին։ Հիմք է հանդիսացել Հայկ Գրիգորյանի կողմից նոյեմբերի 6-ին ներկայացված դիմումը։
Նա այդ պաշտոնին ընտրվել էր 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի 75 կողմ ձայնով։
Նշենք, որ Հայկ Գրիգորյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում 67 կողմ ձայներով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Հայկ Գրիգորյանը։