Կդադարեցվի Գեղամ Նիկողոսյանին զինվորական ծառայությունից տրված տարկետումը․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է դադարեցնել, սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար, Գեղամ Գևորգի Նիկողոսյանին զինվորական ծառայությունից տրված տարկետումը։

Հիմքը՝ Հայաստանի Հանրապետության կարատեի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելն է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Գեղամ Նիկողոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ  ուղղված 2024 թվականի հոկտեմբերի 17- ի N 148 գրությունը,  և 2024 թվականի հոկտեմբերի 25-ի N 4495/24Բ գրությամբ զինկոմիսարաիտի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն վերահասցեագրած տեղեկատվությունը, որով ֆեդերացիան հայտնում է, որ Գեղամ Գևորգի Նիկողոսյանը չի հանդիսանում Հայաստանի կարատեի հավաքականի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել