Կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «Հայփոստ» ընկերությունը 2023 թվականի արտաքին աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը ֆինանսական տարվա ավարտից հետո 6-ամսյա ժամկետում չի հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և չի ներկայացրել ԿԲ-ին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խախտումը թույլ տալու համար ընկերության նկատմամբ տուգանք է նշանակվել՝ 300 հազար դրամի չափով։
Նշվում է, որ պատասխանատվության միջոցի կիրառմանը որոշումը կայացվել է հոկտեմբերի 23-ին։ Որոշման պահին արձանագրված խախտումները վերացված են եղել։