«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից ազատելու հարց չկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում այս հարցը քննարկվել է։
«Ոչ, այդպիսի հարց չկա օրակարգում։ Բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող ենք քննարկել»,-ասաց Պապոյանը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ ցանկանում են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն սկսել։