Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրված Մայա Սանդուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալություն, Նիկոլ Փաշինյան, Ձեր ջերմ շնորհավորանքների համար։ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և մեր համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը»։