Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն (Ֆրանկլին Գոնսալեսը) ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2021 թվականին հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Նա դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժը կրեց 3 տարի, 6 ամիս և 23 օր։

Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել