Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
«Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել պահանջվող անվանական արժեքներով, ինչպես նաև փոխանակել թղթադրամները և մետաղադրամները»,-նշվում է բանկի հայտարարության մեջ:
