Համաձայն «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով և Երևանում նոյեմբերի 6-ին կանխատեսվում է նվազագույն ջերմաստիճանը -1…-3 աստիճանի սահմաններում, իսկ առավելագույն ջերմաստիճանը՝ +9…+11 աստիճանի սահմաններում: Այս մասին հայտնում է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Արդյունքում ստացվում է օդի միջին օրական ջերմաստիճանը կլինի +4…+5 աստիճան
Միջազգային փորձը փաստում է, եթե օդի միջին օրական ջերմաստիճանը +7 աստիճանից ցածր է անհրաժեշտ է անցում կատարել ամառային անվադողերից ձմեռայինի քանի որ ամառային անվադողերը նույնիսկ չոր եղանակի դեպքում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում կորցնում են իրենց ֆիզիական և արգելակման հատկությունները:
Ժամանակն է անցում կատարել ձմեռային անվադողերի»,-նշել է նա: