Սրբուհի Գալյանն ազատվել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Հրամանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար. նման որոշում է կայացվել ՔՊ վարչության նիստում։

2020 թվականի սեպտեմբերի 1-ից նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Դատախազությունում նա համակարգել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել