«Խառնված կտորներ»․ բացվեց նկարչուհի Գոգայի անհատական ցուցահանդեսը

Նոյեմբերի 2-ից 9-ը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվեց նկարչուհի Գոգայի «Խառնված կտորներ» անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի անվանումը կապված է տարբեր ժամանակահատվածներից նկարների ընտրության հետ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առանձին պատմություններ ու թեմաներ են արտացոլված։ Գոգան ուրախությամբ է պատմում ցուցահանդեսի բացման մասին, նաև ընդգծում, որ հետագայում ցանկություն կա ավելի մեծ տեղում իր աշխատանքները ներկայացնելու։

Քաղաքային թեմաներ, հին հայկական բակ, ժամանակակից մոտեցումներ․ նկարչուհու ցուցահանդեսին մուտքն ազատ է, այն մարդիկ, որոնք հետաքրքրված են արվեստով, կարող են գնալ, մասնակցել գեղեցիկ նկարների ցուցադրությանը։

Գոգան նշում է, որ արվեստագետները Հայաստանում քիչ չեն, սակայն կցանկանար, որ նրանք զարգացնեն ոլորտը, նոր ստեղծագործություններով, նոր մտքերով հանդես գան։

«Լավ կլիներ, որ միջազգային համագործակցություններ լինեին, թեկուզ Վրաստանի հետ, այնտեղ արվեստից հասկացող շատ երիտասարդներ կան, ու մենք իրար հետ ունենք կապ, որ արվեստային իրադարձությունները շատ լինեն, ինչը շատ կօգնի»։

Նա նաև իր խոսքն ուղղում է երիտասարդ արվեստագետներին՝ նշելով, որ արվեստի մեջ ուրիշին լսելը շատ հաճախ կարող է խանգարել, կաշկանդել, ինչը ավելի է բարդացնում արվեստագետի կյանքը։

Անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 20։00-ն, հասցեն՝ Բուզանդ 3/1։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել