Պարտադիր չի, որ խոշոր բիզնեսների տերերի տղաներն ու աղջիկներն էլ լինեն խոշոր բիզնեսմեններ․ Աղազարյան

2025 թ․ ԱԺ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ասաց, որ չի կիսում այն կարծիքը, թե հարկերի 90 %-ը խոշոր բիզնեսներից է առաջանում և դա պետք է ձեռքբերում համարել։

«Խոշոր բիզնեսները պարտադիր չի, որ իրենց տղաներն ու աղջիկները նույնպես լինեն խոշոր բիզնեսմեններ ու շարունակեն այդ բիզնեսները, պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ծնվեն, էլի աճեն, մեկը կարող ա պատահի սնանկանա, աճողները լինեն, էդ ես չեմ կարծում, որ ձեռքբերում ա»։

Բադասյանին հարցրեց՝ 2025 թ․ ինչքան է նախատեսվում հիպոտեկային բնակարանների ձեռբերման համար եկամտի վերադարձի չափը և արդյո՞ք կա տեղեկատվություն կապիտալի արտահոսքի դինամիկայի մասին։

ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ 2024 թվականին հիպոտեկային վարկերի վերադարձը կազմում է 81 միլիարդ, վարկառուներին և համավարկառուներին վերադարձված գումարը կազմում է 67 միլիարդ դրամ։

2025 թվականին հիպոտեկային բնակարանների գումարը կկազմի 84 միլիարդ 70 միլիոն դրամ, իսկ կապիտալի արտահոսքի վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ կոնկրետ ցուցանիշ չկա, բայց միջազգային հարկային համաձայնագրերն են հիմա ուսումնասիրվում՝ արձանագրելու, թե ինչ դինամիկա կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել