Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:
Գործուղման վերաբերյալ որոշումը ստորագրվել է այսօր՝ նոյեմբերի 4-ին։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: