Բանկային քարտերով ևս տրանսպորտային վճարում կատարելու հնարավորություն կլինի

Ուրբաթ օրը, երբ դեռ շատ քաղաքացիներ տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, այնուամենայնիվ, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշել է՝ հընթացս տրանսպորտի համար նոր վճարման մեթոդներ են առաջանալու․ «Ավագանու նիստով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, որոնք կունենան զեղչային համակարգ հանրային տրանսպորտից օգտվելիս»։

Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ այս ընթացքը ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումը ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա, և բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որը այլընտրանք չունի։

Քաղաքապետի խոսքով՝ մետրոյում կուտակումները կապ չունեն միասնական տոմսային համակարգի հետ․ «Մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի շարժակազմերի հաճախականությունն ավելանա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել