Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետի (հիմնական աշխատավարձի չափ՝ 199680 ՀՀ դրամ) թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով բարձր առաջադիմությամբ, նախաձեռնող, պատասխանատվության բարձր զգացումով և աշխատասեր իրավաբաններին առաջարկվում է իրենց ինքնակենսագրությունները մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված քաղաքացիների հետ կանցկացվի հարցազրույց: Ինքնակենսագրությունները ներկայացնելիս պարտադիր է «թեմա» դաշտում նշել այն հաստիքը, որի համար դիմում եք:
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից իրականացվող գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ: