«Մեր խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն»․ Հայկ Մարությանը դիմում է քաղաքացիներին

Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ Այս մասին հայտարարություն  է տարածել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս և անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլև մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։

Մեր խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Խնդրում եմ, եղեք ակտիվ և աջակցեք մեր նախաձեռնությանը»,-նշել է նա ու տեսանյութ հրապարակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել