Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հայ համայնքը, նկարագրելով այն որպես կազմակերպ, աշխույժ և ուժեղ համայնք։
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում ակնկալում է, որ Միացյալ Նահանգները աջակցություն կհայտնի՝ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության պահանջին, միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար։ Կաթողիկոսը նաև կարևորել է, որ նոր կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող մի անձ։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։