Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ

Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում):
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ.
●    մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Միսաք Մանուշյանին՝ ընդգծելով վերջինիս կերպարը,

  •  մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին (հավելված 5): Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը,
  •  կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
(առաջին փուլ)

  •  Լրացված հայտաձև,
    ●    մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ:

Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)

  •  Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը և պլանշետը

Ժամանակացույց

Առաջին փուլ – համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել [email protected] էլ-հասցեին

Վերջնաժամկետ՝ 28.02.25-ը ներառյալ

Երկրորդ փուլ – առաջին փուլը հաղթահարած հայտատուները (կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/երը ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում

Ցուցադրության օր՝ 07.03.25

Հաղթող հայտատուի և մրցանակակիրների հայտարարում

07.03.25

Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց

07.03.25-30.08.25

Հուշարձանի հիմնարկեքի արարողություն

01.09.25

 

Մրցանակը

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի մեկուկես միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ մեկ միլիոն և հինգ հարյուր հազար դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում):

Հավելյալ տեղեկատվություն

Մանրամասների համար զանգահարել 011514197 հեռախոսահամարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել