Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որով Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ է նշանակել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»: