Նոյեմբերին տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է․ Լևոն Ազիզյանը կլիմայական բնութագիր է ներկայացնում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վիճակագրական տվյալ՝ նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագրի վերաբերյալ։

Նշվել է, որ նոյեմբերն աշնան վերջին ամիսն է, որի ընթացքում շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը:

Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում, իսկ ամենից քիչը՝ Արարատյան դաշտում:

ՀՀ տարածքում 1935-2023թթ. նոյեմբեր ամսվա բազմամյա կլիմայական բնութագրերը ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների ներկայացված են ստորև․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել