23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք է հայտնաբերվել․ ոստիկանություն

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 31-ին ծառայություն իրականացնելիս Գուսանագյուղ-Հոռոմ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին, կասկածելի վարքագիծ դրսևորելու համար, կանգնեցրել են «Նիսան Առմադա» մակնիշի մեքենան:

Ոստիկանությունից հայտնում են , որ վարորդի պայուսակում պարեկները նկատել են ակնհայտ երևացող ատրճանակի նմանվող առարկա:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «TT NBB» գրառմամբ ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք:

Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել