Խոշոր վթար․ բախվել են երեք մեքենա

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2004 թ.) և «Chery» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2004 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ե. Կ.-ն (ծնված 1986 թ.), Ս. Ֆ.-ն (ծնված 2000 թ.) և Գ. Ս.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել