Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել պաշտոնից, իսկ Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով մեկ այլ երկրում է դեսպան նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 24-ի հրամանագրով Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել