-1՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել