«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)»,-հայտնում է «Սրբազան պայքար» էջը։
«Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց»։