Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16:29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու շրջակա անտառներում քաղաքացին մոլորվել է անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ն Կ-ին (ծնված 1962 թ.), Ն Չ-ին (ծնված 1967 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել