ԵՄ-ի գաղափարն է՝ ոչ թե փոխել սահմանները, այլ դարձնել դրանք անկարևոր․ Էլմար Բրոկ

Եվրոպական խորրդարանի նախկին անդամ Էլմար Բրոկը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց, որ ամբողջ աշխարհն է ցնցումների մեջ, այդ թվում՝ Եվրոպան և ինքը Հայաստանի վարչապետի խոսքից հասկացել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել այն գաղափարը, որ կարող է բերել կայունության՝ համադրելով շահերը։

«Շահերի համադրումն ավելի լավ շանս է տալիս հասնել խաղաղության։ Դուք կարող եք դա բացատրել ձեր բնակչությանը։ Դուք կարող եք հասկանալ, որ սահմանների բացումն ի վերջո բերելու է այն արդյունքին, որ կարիք չի լինելու այլրս փոխել սահմանները, այն դարձնելու է սահմանները ոչ կարևոր։ Դա է Եվրոպական Միության գաղափարը՝ ոչ թե փոխել սահմանները, այլ դարձնել դրանք անկարևոր, որովհետև ի վերջո, դուք կարող եք աշխատել որտեղ ուզում եք, ապրել որտեղ ուզում եք և այս հիմքով հասկանալի է դառնում, որ բոլորի համար էլ չափից ավելի թանկ հաճույք է նորից պատերազմ սկսելը։

Պարոն վարչապետ,

ես համոզված եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ձեր գաղափարը փայլուն գաղափար է։ Մենք քաղել ենք երկու համաշխարհային պատերազմի դասերը։ Ձեր խնդիրն այստեղ ավել բարդ է, բայց մենք ուզում ենք աջակցել ձեզ այս հարցում։ Մենք ստացել ենք ամերիկացիների աջակցությունը, հիմա ժամանակն է, որ եվրոպացիներն աջակցեն և ես համոզված եմ, որ Հայաստանի նման երկրները պետք է ավելի մոտ և սերտ լինեն ԵՄ-ի հետ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել