Մենք Եվրոպական խորհրդից կոնկրետ առաջադրանք ենք ստացել․ Վասիլիս Մարագոս

Մենք Եվրոպական խորհրդից կոնկրետ առաջադրանք ենք ստացել, որպեսզի զարգացնենք հարաբերությունները Հայաստանի և ԵՄ-ի միջև, տարբեր ուղղություններով։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«ԵՄ-ն և Հայաստանն անխոջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ այս համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ։ Ինչո՞ւ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն և կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից, ինչպես նաև համատեղ հանձնառություն մեր համատեղ արժեքները՝ մարդու իրավունքներ, իրավունքների գերակայություն, ժողովրդավարություն։ ԵՄ-ն աջակցել է և շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել