Ո՞ր երկրներն են աջակցում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրեց, թե տարբեր երկրներ ինի դիրքորոշում ունեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։

«Իմ տպավորությամբ կամ վերլուծությամբ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։ ՌԴ-ի տարանցիկ ուղիներն իհարկե հասկանալիորեն շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն։ Եվ ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնեն, իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա, թե ի՞նչ չափի ազդեցություն, դա էական չէ։ Ի՞նչ են ուզում արևմտյան մի շարք երկրներ իմ տպավորությումբ՝ հասկանալի է, որ նրանց այս ճանապարհը գոնե առայժմ լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է և չեն ուզում, որ հոսքերը հոսեն Իրանի տարածքով, մի  շարք հանգամանքների պատճառով։ Ի՞նչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը․ ԻԻՀ-ն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այստեղ կարևոր է Թուրքիայի և Վրաստանի դիրքորոշումները։ Վրաստանը նույնպես այս նախագծի աջակից երկրներից է։ Այս նախագիծն առաջին անգամ ներկայացրել եմ հենց Վրաստանում։ Իսկ Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ հետևյալ նկատառումներով, ըստ էության՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է և ըստ էության՝ դա շատ կարևոր ինտեգրում է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել