Ադրբեջանի այդ մտահոգությունը փարատելի է․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար զարմանալի է այն մեկնաբանությունները, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը թելադրված է դրսից։

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտ բերել Հայաստանի Հանրապետությանը։ Այս փաստը երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։ Առաջինը՝ եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Բայց կա նաև հակառակը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ-ի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ։ Այստեղ ես ուզում եմ օբյեկիվ ասել, որ, եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունն առաջինն է, դա փարատելի մտահոգություն է, որովհետև Հայաստանը բարձրագույն մակարդակով, իր իրականացրած քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք։ Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրանց վերաբերյալ դեյուրե պարտավորություններ ստանձնել։ Ավելին ասեմ՝ ՀՀ-ն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու առումով մենք ռազմական ճանապարհով դրանք վերադարձնելու խնդիր չունենք, որովհետև սահմանազատման գործընթացում մեր ստորագրած փաստաթուղթն Ադրբեջանի հետ, տալիս է բոլոր հնարավորությունները, որ այդ գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հիմքերի վրա»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստն այն է, որ Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործել իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել